Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

«Ռմբարկուի» որդին վերադառնում է

«Ռմբարկուի» որդին վերադառնում է
25.09.2012 | 12:16

Վերջին շրջանում անընդհատ խոսում են «ատկատների», մեծ «շնաձկներ» բռնելու, պետական համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, սակայն դրան զուգահեռ կատարվում են լրիվ հակառակ գործընթացներ: Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը դառնալու է հանրապետությունում իրականացվող շինարարության թիվ մեկ պատասխանատուն: Մինչդեռ ժամանակին այս պաշտոնյայի անվան հետ էին կապվում կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր: Ի դեպ, վերջինիս հայրը, թերևս, հանրությանն ավելի է հայտնի, քան որդին, ում աշխատանքից ազատվելուց հետո պարբերաբար «ռմբակոծում» էր ՊԵԿ-ը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ պետեկամուտների նախարարություն ահազանգ էր լինում, թե շենքում ռումբ է տեղադրված: Ի վերջո, իրավապահներին հաջողվեց պարզել, որ կեղծ զանգի հեղինակը Արմեն Ավետիսյանի հայրն է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ